Հարցերի և առաջարկների համար զանգահարել

+374 10 22 27 25
+374 77 86 77 11

Մեր մասին

«Լոմբարդսթրիթ» ընկերությունը հիմնադրվել է 2000թ, որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Ընկերության նպատակն է ՀՀ ֆինանսական շուկայում որակյալ ծառյությունների մատուցումը, որոնք նպատակաուղղված են ՀՀ քաղաքացիների համար հասանելի դարձնլ հարմար և արագ վարկերից օգտվելը: Ընկերության առաքելությունն է ՀՀ ֆինանսական շուկայում փոխառու և փոխատու հարաբերությունները կառուցել և զարգացնել փոխադարձ վստահության և ազնվության վրա, ինչը կնպաստի երկարաժամկետ և երկողմանի շահավետ փոխհարաբերությունների ձևավորմանը:

Ինչո՞ւ մեր գրավատունը

Ձեր կողմից գրավադրվող իրերը գնահատվում են բարձր գնահատման արժեքներով. ոսկու գրավադրման դեպքում տրամադրվում է գնահատված արժեքի 100 տոկոսը: Դուք չեք վճարում ոսկու գնահատման, պահպամնան, ապահովագրություն համար: Դուք չեք վճարում սպասարկաման, կանխիկացման, տրամադրամն և այլ վճարներ: Դուք չեք վճարում տույժեր և տուգանքներ ժամկետանց վարկային պարտավորությունների համար: Դուք հանարավորություն ունենք ցանակացած պահի, եթե չունեք տոկոսային պարտք, մասնակի մարումներ իրականցնել առանց սահմանափակումների, առանց տույժերի և տուգանքների, տոկոսը կհաշվարկվի մնացորդի նկատմամաբ: Դուք վճարում եք միայն փաստացի ունեցած վարկի տոկոսագումարները: Գրավատանը հաճախորդներին տրամադրվում է բարձր մասնագիտացված մոտեցում: Գործում են ճկուն գնահատման և տոկոսադրույքի քաղաքականուն, կապված հաճախորդի ֆինանսական պատմությունից:

Առավելություններ Ձեզ համար

Դուք չեք վճարում ոսկու գնահատման, պահպամնան, ապահովագրություն համար: Դուք չեք վճարում սպասարկաման, կանխիկացման, տրամադրամն և այլ վճարներ: Դուք վճարում եք միայն փաստացի ունեցած վարկի տոկոսագումարները:

Վաղաժամկետ մարում

Դուք հանարավորություն ունենք ցանակացած պահի, եթե չունեք տոկոսային պարտք, մասնակի մարումներ իրականցնել առանց սահմանափակումների, առանց տույժերի և տուգանքների, տոկոսը կհաշվարկվի մնացորդի նկատմամաբ:

Տուգանք ժամկետանց պարտավորության դեպքում

Դուք չեք վճարում տույժեր և տուգանքներ ժամանակից շուտ վարկային պարտավորությունների մարման համար:

Պատմություն

Ներկայումս գրավատներ գոյություն ունեն ամբողջ աշխարհում: Գրավատան գոյությունը հնարավորություն է տալիս հասարակության լայն շերտերին բավարարել իրենց դրամական միջոցների նկատմամբ ունեցած պահանջը արագ և պարզ եղանակով: Եվ ի վերջո գրավատան գոյությունը հանարավորություն է տալիս փոխատու և փոխառու փոխհարաբերությւոնները բերել օրինական դաշտ, կարգավորել և վերահսկել: Հակառակ դեպքում ինչպես ցույց է տալիս փորձը և ինչպես որ ձևավորվում են փոխատու և փոխառու փոխհարաբերությունները նման գործունեության արգելումը, չի կարող երբևէ վերացնել նման հարաբերությունների գոյությունը, այլ առաջացնում է սև կամ փողոցային կամ չկարգովորվող շուկա, որտեղ գոյություն ունենա բազմաթիվ ռիսկեր և փոխատուի և փոխառուի համար, սակայն և փոխատուի և փոխառուի համար ձևավորված ռիսկերը ամբողջությամբ դրվում են փողը վերցնողի ուսերին՝ վերջին հաշվով թանկացնելով վարկավումը հենց փոխառու համար: Շատ կարևոր է նաև հասկանալ փոխատուի կողմից նման գործունեությամբ եկամտի ստացման էությունը, քանի որ նրա ստացած եկամուտը հանդիսանում է տոկոսը, որը ըստ էության ոչ այլ ինչ է, եթե ոչ այսօրվա և վաղվա փողի տարբերությունը՝ միշտ փողը կամ այն գույքը, որը կարելի է փողի միջոցով գնել, այսօր ավելի թանկ է քան վաղը: Այսվա և վաղվա փողի արժեքների տարբերությունը և հանդիսանում է տոկոսագումարը: "Լոմբարդ" տերմինը առաջացել Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանից, կենտրոնը Միլան: Ժամանակին լոմբարդացիները զբաղվում էին տոկոսով փոխառությունների տրամադրմամբ:Նանք այնքան էին հզորացել, որ 15-րդ դարում կարողանում են կաշառել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 15-ին և գնել Ֆրանսիայում փոխառությունների տրամադրման մենաշնորհը: Արդյունքում բոլորը գիտեին, որ վարկեր ստանալու համար անհրաժեշտ է գնալ լոմբարդացու տուն. Այստեղից էլ սզբում Ֆրանսիայում, այնուհետև ամբողջ մայրցամաքային Եվրոպայում տարածվեց լոմբարդ տերմինը, ինչը ասոցացվում էր փոխառու միջոցների ստացման հետ: Լոմբարդացիները իրենց գործունեությունը տարածում են նաև Անգլիայում, որտեղ Լոնդոնի հենց կենտրոնում, Անգլիայի կենտրոնական բանկի և Թագավորական բորսայի հարևանությամբ մինչև օրս գոյություն ունի Լոմբարդսթրիթ փողոցը, որտեղ տեղակայված են եղել լոմբարդացիների տները և որոնք զբաղվել են վարկային գործունեությամբ: Այդ փողոցի սկզբնամասում է գտնվում նաև ԼԼոյդի և Ջոնաթանի սրճարանները, որոնցից առաջինից սկիզբ է առել ապահովագարակն գործունեության զարգացումը, իսկ երկրորդից՝ արժեթղթերի բորսայական առևտուրը: